20:38  ,  20 հունիսի, 2019

The Sun-ը՝ «Դիլիջանի» անգլիացի հիմնադրի մասին

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի նոր մրցաշրջանում հանդես կգա «Դիլիջանը», որի հիմնադիրն ու ղեկավարը անգլիացի Վիլ Թոմսոնն է։

Բրիտանական The Sun-նն անդրադարձել է Թոմսոնին եւ նրա ֆուտբոլային նախագծին։

Տոմսոնը պատմել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբում եւ հույս ունի երեք տարում հասնել Բարձրագույն խումբ։ Հաջորդ մրցաշրջանի համար ակումբը մտադիր է ունենալ կես միլիոն ֆունտ ստերլինգ բյուջե։

Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ը Թոմսոնին եւ «Դիլիջանին» անդրադարձել է #Corner ֆուտբոլային նախագծում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում