Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի նոր մրցաշրջանում հանդես կգա «Դիլիջանը», որի հիմնադիրն ու ղեկավարը անգլիացի Վիլ Թոմսոնն է։
Բրիտանական The Sun-նն անդրադարձել է Թոմսոնին եւ նրա ֆուտբոլային նախագծին։
Տոմսոնը պատմել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբում եւ հույս ունի երեք տարում հասնել Բարձրագույն խումբ։ Հաջորդ մրցաշրջանի համար ակումբը մտադիր է ունենալ կես միլիոն ֆունտ ստերլինգ բյուջե։
Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ը Թոմսոնին եւ «Դիլիջանին» անդրադարձել է #Corner ֆուտբոլային նախագծում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում