21:18  ,  20 հունիսի, 2019

Մաուրիցիո Սարին՝ Ռոնալդուի հետ աշխատանքի մասին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջիկա աշխատանքի մասին։

«Հայտնի խաղացողների հետ էի աշխատում «Չելսիում», սակայն Ռոնալդուին մարզելն ինձ համար քայլ առաջ է։ Ցանկանում եմ օգնել նրա գրանցել նոր ռեկորդներ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին «Յուվենտուսը» ներկայացրել է 60-ամյա Սարիին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում