19:19  ,  20 հունիսի, 2019

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» խաղացողին

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսին, հաղորդում է AS-ը։

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գինը կարող է կազմել 30 միլիոն եվրո։

Էրնանդեսը «Ռեալ» է տեղափոխվել 2017-ի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 24 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես եկավ «Ռեալ Սոսյեդադում», որի կազմում մասնակցեց Իսպանիայի առաջնության 24 հանդիպման, խփեց 1 գոլ, կատարեց, 2 գոլային փոխանցում։

Էրնանդեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում