16:47  ,  20 հունիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կնքեց Ալեքսանդր Զինչենկոյի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրն ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Զինչենկոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016-ին ռուսական «Ուֆայից» 2 միլիոն եվրոյով։ Անգլիական թիմի հետ նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում