16:07  ,  20 հունիսի, 2019

Մարկոս Լյորենտեն «Ռեալից» տեղափոխվեց «Աթլետիկո»

Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» համաձայնեցրել են 24-ամյա կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Լյորենտեն «Ռեալի» սան է ու 2008 թվականից հանդես էր գալիս մադրիդյան ակումբում։ «Ռեալը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին այս տարիների ընթացքում ցուցաբերած նվիրվածության և համատեղ աշխատանքի համար ու հաջողություն մաղթել նրան կարիերայի նոր փուլում։

Լյորենտեն Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում դարձել է 2017թ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս