18:15  +04,  20 հունիսի, 2019

Վանաձորի «Լոռին» փոխում է տրանսֆերային քաղաքականությունը

Վանաձորի «Լոռին» կփոխի տրանսֆերային քաղաքականությունը եւ կհրաժարվի բամաթիվ աֆրիկացի խաղացողների հրավիրելու փորձից։ Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին։

Հունիսի 20-ին ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի եւ Ստեֆան Ադջումանիի հետ։

Transfermarkt-ի տվյալներով, «Լոռին» կհամալրի իսպանացի հարձակողական կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը, որը հանդես է եկել «Կորդոբայի» եւ «Լեւանտեի» պատանեկան թիմերում։

Հիշեցնենք, որ «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Դավիդ Կամպանյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով