15:14  +04,  20 հունիսի, 2019

«Ռեալը» 130 միլիոն եվրո եւ Խամեսին կամ Բեյլին է առաջարկել Նեյմարի համար

Մադրիդի «Ռեալն» առաջարկ է արել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է նրա համար վճարել 130 միլիոն եվրո եւ ֆրանսիական ակումբի տալ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի կամ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է mundodeportivo-ն։

ՊՍԺ-ն դեմ չէ Նեյմարի վաճառքին 222 միլիոն եվրոյով, սակայն իսպանական մամուլը գրում է, որ բրազիլացին չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»։ Նրա նպատակն է վերադարձը «Բարսելոնա»։

27-ամյա ֆուտբոլիստը 2017-ին էր 222 միլիոն եվրոյով տեղափոխվել Փարիզ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս