14:09  ,  20 հունիսի, 2019

Գեղեցիկ գոլ Սաուդյան Արաբիայից

«Ալ Հիլյալի» (Սաուդյան Արաբիա) 33-ամյա հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել այդ երկրի առաջնությունում։

Ֆրանսիայի հավաքականի, «Լիոնի» եւ «Մարսելի» նախկին խաղացողը հետադարձ հարվածով գրավել է մրցակցի դարպասը։

Ընթացիկ մրցաշրջանում Գոմիսը «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում