12:10  ,  20 հունիսի, 2019

Մեսի․ Պետք է բարելավել խաղը, բայց ժամանակ գրեթե չկա

Պետք է բարելավել խաղը, բայց ժամանակ գրեթե չկա, ասել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Պարագվայի հետ 1։1 հաշվով ոչ ոքի խաղալուց հետ։

Արգենտինացիները երկու խաղում վաստակել են 1 միավոր եւ B խմբի վերջին տեղում են։ 

«Խելագարություն կլինի խմբից դուրս չգալը։ Պետք է անպայման հաղթենք հաջորդ խաղում, որպեսզի շարունակենք պայքարը։ Հնարավոր ամեն ինչ կանենք մինչեւ հաջորդ հանդիպումը լավ հանդես գալու համար»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հունիսի 23-ին կայանալիք վերջին տուրում Արգենտինան կխաղա Քաթարի, Պարագվայը՝ Կոլումբիայի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում