12:55  ,  20 հունիսի, 2019

Քենիացի տղամարդ վազորդը մի քանի տարի խաբեությամբ մասնակցել է կանանց մրցումների (ֆոտո)

2017 թվականին դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկված քենիացի վազորդուհի Շիես Չեպկոսգեյը ձերբակալվել է հայրենիքում։

Նա Քենիայի հիվանդանոցներից մեկու բուժքույր է աշխատել։ Գործընկերները բացահայտել են խարդախությունը եւ դիմել են ոստիկանություն, հաղորդում է Nairobi News-ը։

Մի քանի տարի կանանց մրցումների մասնակցած մարզիկը խոստովանել է, որ տղամարդ է, սակայն փաստաթղթերում նշել է, թե կին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում