11:43  ,  20 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուին 84 միլիոն եվրոյով կվաճառի «Ինտերին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, հաղորդում է The Sun-ը։

26-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի ղեկավարությունից երաշխիք է ստացել, որ 84 միլիոն եվրոյով կվաճառի տրանսֆերը։ Լուկակուն «Ինտերի» հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի վերաբերյալ եւ կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ։

Լուկակուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում