10:16  +04,  20 հունիսի, 2019

Մաուրիցիո Սարին ծանոթացել է «Յուվնետուսի» մարզաբազային (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ժամանել է Թուրին եւ ծանոթացել է ակումբի մարզաբազային։

Հունիսի 20-ին տեղի կունենա իտալացի մասնագետի շնորհանդեսը «Յուվենտուսում» եւ մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ 60-ամյա իտալացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո։ Նա թիմը գլխավորեց 2014-2019 թվականներին։

Սարին «Չելսին» գլխավորել էր անցած ամռանը։ Անգլիական թիմի հետ նա նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, Անգլիայի Պրեմյեր լիգայում գրավեց երրորդ տեղը՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Սարին նախկինում գլխավորել է նաեւ «Նապոլին», «Սորենտոն», «Էմպոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս