09:08  +04,  20 հունիսի, 2019

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Իտալիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ Բուլղարիայի համար ոսկե մեդալ նվաճեց Էդմոնդ Նազարյանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին։

51 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակիչում էլ նա պայքարից դուրս էր թողել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։ Կիսաեզրափակիչում Նազարյանը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Գուլուզադեի հետ եւ հաղթեց 6։3 հաշվով։

Հայաստանի համար այս առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց նաեւ 48 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: