01:11  ,  20 հունիսի, 2019

Նեյմարն առանձնատուն է փնտրում Բարսելոնայում

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխվելուն։ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն սկսել է առանձնատուն փնտրել Բարսելոնայում, հաղորդում է Sport.es-ը։ Նեյմարը փորձում է վարձակալել այն տունը, որտեղ ապրել է 2013-2017 թվականներին «Բարսելոնայում» հանդես գալու ժամանակ։

Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ն վճարել է 222 միլիոն եվրո։ Այժմ էլ մտադիր է պահանջել այդքան գումար ֆուտբոլիստի համար։

Հունիսի 19-ին իսպանական մամուլը գրել էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի նախագահին հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում