Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը պարտություն կրեց թենիսի Բիրմինգհեմի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հայ մարզուհու մրցակիցը խորվաթ Պետրա Մարտիչն էր, որն առավելության հասավ 6։3, 7։6 (7։4) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 36 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Մարտիչը կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ, որը 6։3, 6։4 հաշվով հաղթեց բրիտանացի Յոհանա Կոնտային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում