23:04  ,  19 հունիսի, 2019

Ջոն Թերին երկարաձգեց պայմանագիրն «Աստոն Վիլայի» հետ

Անգլիական «Աստոն Վիլան» հայտարարեց գլխավոր մարզիչի օգնական Ջոն Թերիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 38-ամյա անգլիացի մարզիչի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Ջոն Թերին անցած տարի է մտել «Աստոն Վիլայի» մարզչական շտաբ։ Դին Սմիթի գլխավորած թիմը նվաճել է Պրեմյեր լիգայի ուղեգիր։

Ջոն Թերին 1998-2017 թվականներին եղել է Լոնդոնի «Չելսիի» խաղացող, 2017-ին տեղափոխվեց «Աստոն Վիլա», որտեղ էլ մեկ տարի անց ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում