22:33  ,  19 հունիսի, 2019

Մարկո Ջամպաոլոն գլխավորեց «Միլանը»

«Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն երկու տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» հետ՝ փոխարինելով Ջենարո Գատուզոյին։ Նա իտալական ակումբի գլխավոր մարզիչի աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից։

51-ամյա Մարկո Ջամպաոլոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Էմպոլին», «Կրեմոնեզեն», «Բրեշիան», «Չեզենան», «Կատանիան», «Սիենան» եւ «Կալյարին»։

Իտալիայի ավարտված առաջնությունում «Միլանը» 68 միավորվ գրավել է 5-րդ տեղը, «Սամպդորիան»՝ 9-րդ (53 միավոր)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում