22:14  ,  19 հունիսի, 2019

Օբամեյանգը 30-ամյակը նշել է կնոջ եւ որդիների հետ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ծննդյան 30-րդ տարեդարձը նշել է կնոջ եւ երկու որդիների հետ։ Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար։

Հիշեցնենք, որ Օբամեյանգն անցած ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Արսենալ»։ Նա 22 գոլով դարձել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու՝ առաջին տեղը բաժանելով «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի եւ սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս