21:53  ,  19 հունիսի, 2019

Լուիս Էնրիկե․ Անձնական խնդիրները թույլ չտվեցին ինձ նվիրվել աշխատանքիս

Անձնական խնդիրները թույլ չտվեցին ինձ ամբողջովին նվիրվել աշխատանքիս, ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Լուիս Էնրիկեն՝ մեկնաբանելով իր հրաժարականը։

«Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար։ Առանձնահատուկ շնորհակալություն գործընկերներիս և հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք միշտ աջակցել են ինձ։ Սրտանց շնորհակալ եմ բոլորին»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 2018 թվականից։ Կատալոնացու գլխավորությամբ իսպանացիները տարել են 8 հաղթանակ, կրել 2 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում