20:08  ,  19 հունիսի, 2019

Իլշատ Ֆայզուլին․ Եվրոպայի լիգայում չկան հեշտ մրցակիցներ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը։ «Բանանցը» կմրցի սերբական «Չուկարիչկիի» հետ։ Երեւանյան թիմն այժմ մարզումային հավաք է անցկացնում Ստամբուլի մոտ գտնվող Կարթեփեում։

«Ամեն խաղ բարդ է յուրովի, առավել ևս եթե խաղում ես արձակուրդից հետո։ Կարող եմ ասել, որ Եվրոպայի լիգայում չկան հեշտ մրցակիցներ։ Մենք այժմ մարզումային հավաք ենք անցկացնում, որպեսզի վերադարձնենք մեր լավագույն մարզավիճակը։

Կուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և կփորձենք լավագույն կերպով ներկայանալ խաղին։ Մեր նպատակը լավ խաղ ցուցադրելը և հաջորդ փուլ դուրս գալն է»,- ասաց Իլշատ Ֆայզուլինը։

«Չուկարիչկիի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում «Բանանցը» կխաղա «Մյոլդե» (Նորվեգիա) - «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողի հետ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս