20:31  ,  19 հունիսի, 2019

Ռումյան Հովսեփյանը հանդես կգա օտարերկրյա ակումբում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, Հովսեփյանը կարիերան կշարունակի արտասահմանում։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում