18:02  ,  19 հունիսի, 2019

«Կայսարը» Բարսեղյանի դուբլի օգնությամբ դուրս եկավ եզրափակիչ

«Կայսարը» նվաճեց ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր՝ կիսաեզրափակիչի պատասխան խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Տոբոլի» նկատմամբ։ 16-րդ րոպեին տուգանայինից տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը ավելացված ժամանակում նաեւ դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Կայսարը» պարտվել էր նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում