18:59  ,  19 հունիսի, 2019

Մատս Հումելսը վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա»

Գերմանացի պաշտպան Մատս Հումելսը Մյունխենի «Բավարիայից» վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերն արդեն համաձայնության են հասել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

Մատս Հումելսը 2016-ին էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում