16:43  +04,  19 հունիսի, 2019

ԵԼ․ Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները երկրորդ փուլում

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը եւ հայտնի դարձան հայկական թիմերի հնարավոր մրցակիցները, եթե հաղթահարեն առաջին փուլի արգելքը։

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցն է «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողը, «Բանանցինը»՝ «Մյոլդե» (Նորվեգիա) - «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողը, «Փյունիկինը»՝ «Յաբլոնեցը» (Չեխիա)։ 

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 25-ին եւ օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ առաջին փուլում ոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ, բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցը սերբական «Չուկարիչկին» է, գավաթակիր «Ալաշկերտը» կխաղա «Մակեդոնիա Սկոպյեի» հետ։

Առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: