15:41  ,  19 հունիսի, 2019

Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ցանկանում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Նրան հետաքրքիր է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» տարբերակը, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Պոգբայի ներկայացուցիչներն արդեն բանակցում են «Յուվենտուսի» ղեկավարության հետ։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում