15:20  ,  19 հունիսի, 2019

Գվարդիոլան աճուրդում վաճառել է հաջողություն բերած վերարկուն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարեգործական աճուրդում 7,5 հազար դոլարով վաճառել է ավարտված մրցաշրջանում հաջողություն բերած վերարկուն (կարդիգան), որով մասնակցել է հաղթանակած խաղերի մեծ մասին, հաղորդում է The Sun-ը։ Գումարը կհատկացվի «Մանչեսթեր Սիթիի» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է անապահով մարդկանց։

«Շատ կարեւոր է, թե այս աճուրդի միջոցով «Մանչեսթեր Սիթին» եւ մեր հանրությունը ինչ խնդիրներ է լուծում։ Շնորհակալ եմ բոլորին այս նախաձեռնությանն աջակցելու համար»,- ասել է Գվարդիոլան։

Նշվում է, որ վերարկուն գնել է ամերիկացի ֆուտբոլասեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում