14:36  ,  19 հունիսի, 2019

Ֆերլան Մենդին բուժզննում անցավ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆերլան Մենդին հաջողությամբ բուժզննում է անցել Իսպանիայի մայրաքաղաքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 19-ին տեղի կունենա նաեւ 24-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը «Ռեալում», որը նրա համար ֆրանսիական «Լիոնին» վճարել է 48 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում