10:50  ,  19 հունիսի, 2019

Ադրիեն Ռաբյոն 5 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հինգ տարվա պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի հետ, հաղորդում է El Chiringuito-ն։

«Յուվենտուսն» ընտրելու համար 24-ամյա ֆուտբոլիստը կստանա 10 միլիոն եվրո բոնուս։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո։

Ռաբյոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին, եւ նա անվճար կտեղափոխվի «Յուվենտուս»։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Ռաբյոն մասնակցել է 14 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Ձմռանը Ռաբյոն դուրս էր մնացել ՊՍԺ-ի կազմից, քանի որ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում