10:25  ,  19 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ VAR-ը թույլ չտվեց Բրազիլիային հաղթել Վենեսուելային (տեսանյութ)

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցեց Վենեսուելայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ Երկրորդ խաղակեսում մրցավարը չգրանցեց բրազիլացիների երկու գոլերը՝ օգտվելով VAR համակարգից։

A խմբում Բրազիլիան ու Պերում վաստակել են 4-ական միավոր։ Պերուի թիմը 3։1 հաշվով հաղթել էր Բոլիվիայի հավաքականին։

Հունիսի 22-ին կայանալիք երրորդ տուրում Բրազիլիան կխաղա Պերուի, Վենեսուելան՝ Բոլիվիայի հետ։

Ամերիկայի Գավաթ, A խումբ, երկրորդ տուր

Բրազիլիա - Վենեսուելա՝ 0։0 (տեսանյութ)

Բոլիվիա - Պերու՝ 1։3 (տեսանյութ)

Մարսելո Մորենո, 28, 11մ – Խոսե Պաոլո Գերերո, 45, Ջեֆերսոն Ֆարֆան, 55, Էդիսոն Ֆլորես, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում