09:11  ,  19 հունիսի, 2019

Մոուրինյոն ցանկանում է գլխավորել հավաքական եւ մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կարիերան շարունակել ազգային հավաքականում եւ մասնակցել 2020թ․ Եվրոպայի կամ 2022թ․ աշխարհի առաջնությանը։

«Ես ցանկանում եմ մասնակցել նոր մրցումների։ Ես մտածում եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասին։ Տեւական ժամանակ ունեցել եմ ցանկություն մասնակցել այդպիսի արկածի։ Հենց հիմա ես ինձ ավելի շատ տեսնում եմ հավաքականում, քան ակումբում։ Պարտադիր չէ, որ այդ հավաքականը լինի Պորտուգալիան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

56-ամյա մասնագետը 2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո աշխատանք չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում