00:09  ,  19 հունիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանի շնորհակալությունը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել պսակադրության կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար։

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ մաղթանքների համար։ Դուք մեր օր էլ ավելի առանձնահատուկ դարձրիք»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը պսակադրվել են հունիսի 17-ին Վենետիկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում