00:40  ,  19 հունիսի, 2019

Մատեյս Դե Լիգտը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը, հաղորդում է Cadena SER-ը։

19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ավելի շահավետ առաջարկներ ունի Թուրինի «Յուվենտուսից», Մյունխենի «Բավարիայից» եւ Փարիզի ՊՍԺ-ից։ «Բարսելոնան» չի ցանկացել բարելավել առաջարկը, եւ ֆուտբոլիստը գործակալի հետ որոշել են չընդունել կատալոնական ակումբի առաջարկը։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտը «Այաքսի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Դե Լիգտի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նրա տրանսֆերային գինն այժմ գնահատվում է 75 միլիոն եվրո։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում