23:34  ,  18 հունիսի, 2019

180 մարզիչ լսել է Դել Բոսկեի դասախոսությունը Երեւանում

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի երեւանյան դասախոսությանը մասնակցել է 180 մարզիչ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

68-ամյա մասնագետի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ մարզիչը կարողանա իր ֆուտբոլիստների հետ կիսվել սեփական գիտելիքներով, լսել, երբեմն միջամտել լռությամբ։ 

Դել Բոսկեն համեմատեց ակումբում և հավաքականում կատարած աշխատանքները, դիտարկեց հայրենիքից դուրս ունեցած փորձը։

Դել Բոսկեի հետ դասախոսեցին նրա օգնական Անտոնիո Գրանդեն, ֆիզպատրաստության մասնագետ Խավիեր Մինյանոն, որը 2018-ից աշխատում է Հայաստանի ազգային հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում