22:42  ,  18 հունիսի, 2019

Էդգար Մալաքյանն ու Աղվան Պապիկյանը մնացին առանց ակումբների

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ, կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանն ու Աղվան Պապիկյանը մնացել են առանց ակումբների։

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ 28-ամյա Մալաքյանը հեռացել է ռումինական «Պետրոլուլից», իսկ 25-ամյա Պապիկյանը՝ լեհական «Օլիմպիայից»։

Երկու ֆուտբոլիստների ծառայություններով էլ հետաքրքրված են հայկական ակումբներ։

Ավարտված մրցաշրջանում «Պետրոլուլը» Ռումինիայի Առաջին լիգայի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը, «Օլիմպիան» դուրս է եկել Լեհաստանի Առաջին դիվիզիոն։

Պապիկյանը 28 խաղում խփել է 8 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում, իսկ Մալաքյանը մասնակցել է 4 հանդիպման։

Լուսանկարում Աղվան Պապիկյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում