22:16  ,  18 հունիսի, 2019

«Յուվենտուսը» 140 միլիոն եվրո է առաջարկել Պոգբայի համար

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» 140 միլիոն եվրոյի առաջարկ է արել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, հաղորդում է Goal.com-ը։

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ Պոգբայի հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։

Պոլ Պոգբան «Յուվենտուսում» խաղացել է 2012-2016 թվականներին։ 26-ամյա ֆուտբոլիստը  թուրինցիների կազմում մասնակցել է 127 հանդիպման, խփել 34 գոլ։ Պոգբան Իտալիայի քառակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում