21:17  ,  18 հունիսի, 2019

«Լոռին» մեկ տարվա պայմանագիր կնքեց իսպանացի մարզիչի հետ

Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Դավիդ Կամպանյան։ Հայկական ակումբը 45-ամյա մասնագետի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Նա Հայաստան է ժամանել 3 օգնականների եւ մեկ ֆիզիոթերապեւտի հետ։

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին ներկայացրեց գլխավոր մարզչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով