Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը։ «Արարատ-Արմենիան» կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ։
«Հասկանում ենք, որ բոլոր 5 թիմերն էլ արժանի և լավ մրցակիցներ կարող էին լինել: Եթե իրենց երկրների չեմպիոններն են, ուրեմն՝ ուժեղ և որակով թիմեր են: Մենք աշխատելու ենք և ոչ մի ջանք չենք խնայելու լավագույնս հանդես գալու համար: Մինչև վերջ պայքարելու ենք առաջին փուլն անցնելու համար և վստահ կարող եմ ասել, որ ԱԻԿ-ի համար էլ հեշտ չի լինելու:
Այժմ աշխատում ենք կազմի համալրման ուղղությամբ։ Եթե գտնենք մեր ուզած ֆուտբոլիստներին, անպայման կհրավիրենք, բայց եթե չգտնենք էլ, մենք Հայաստանի չեմպիոնն ենք, և դա նշանակում է, որ լավ և ուժեղ թիմ ունենք: Ամեն դեպքում, աշխատում ենք տրանսֆերների հարցով, և նորության դեպքում անպայման տեղյակ կպահենք մեր ֆուտբոլասերներին»,- նշեց Պողոս Գալստյանը։
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին կամ 17-ին:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում