20:30  ,  18 հունիսի, 2019

Բագրատ Նավոյան․ Վիճակահանության արդյունքից «Ալաշկերտի» խնդիրը չի փոխվել

«Ալաշկերտի» առջեւ խնդիր է դրված հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առնվազն մեկ կամ երկու փուլ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» հիմնադիր եւ նախագահ Բագրատ Նավոյանը՝ մեկնաբանելով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը։

Երեւանյան թիմը կմրցի «Մակեդոնիայի» հետ, որը Մակեդոնիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։

«Վիճակահանության արդյունքից մեր խնդիրը չի փոխվել։ Նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է։

Հունիսի 21-ից 10-օրյա հավաք կանցկացնենք Հանքավանում։ Հիմա կատարում ենք սելեկցիոն աշխատանք, կթարմացնենք կազմը։

Մտադիր ենք ուժեղացնել կազմը, բոլոր դիրքերում էլ կլինեն օտարերկրացի նորեկներ»,- նշեց Բագրատ Նավոյանը։

Առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով