17:54  ,  18 հունիսի, 2019

Եվրոպայի լիգա․ Հայաստանի ակումբների մրցակիցները

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, հայկական ակումբներն իմացան մրցակիցներին։

Փոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ, բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցը սերբական «Չուկարիչկին» է, գավաթակիր «Ալաշկերտը» կխաղա «Մակեդոնիա Սկոպյեի» հետ։

Առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով