16:54  ,  18 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

Հայտնի է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Վիճակահանության արդյունքում, Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիային» բաժին է հասել շվեդական ԱԻԿ-ը։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին կամ 17-ին:  

«Նիմե Կալյու» (Էստոնիա) – «Շկենդիա» (Մակեդոնիա)
«Սուդուվա» (Լիտվա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - ԱԻԿ (Շվեդիա)
«Աստանա» (Ղազախստան) - «Կլուժ» (Ռումինիա)
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Պարտիզանի» (Ալբանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սուտեյսկա» (Չեռնոգորիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա)
«Շերիֆ» (Մոլդովա) - «Սաբուրտալո» (Վրաստան)
Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Վալետա» (Մալթա)

«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)
«Վալյուր» (Իսլանդիա) - «Մարիբոր» (Սլովենիա)
«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Ռիգա» (Լատվիա)
ՏՆՍ (Ուելս) - նախնական փուլի հաղթող

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Տորսհավն» (Ֆարերյան կղզիներ)
ԲԱՏԷ (Բելառուս) - «Պյաստ» (Լեհաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում