14:55  +04,  18 հունիսի, 2019

Մարկուս Ռեշֆորդը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու 21-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է The Times-ը։

Նախատեսվում է կնքել երկարաժամկետ պայմանագիր։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նորամուտը նշել է 2016-ին։ Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա նաեւ երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի 10 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս