14:01  ,  18 հունիսի, 2019

Միշել Պլատինին ձերբակալվել է Ֆրանսիայում

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինին ձերբակալվել է Ֆրանսիայում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Քաթարին տալու հետ կապված կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակում, հաղորդում է Goal.com-ը։

Le Monde-ը գրում է, որ Պլատինին 2022թ․ աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունից մեկ օր առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Քաթարի թագաժառանգ, այժմ այդ երկրի ղեկավար, էմիր Շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ Տանիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում