13:44  ,  18 հունիսի, 2019

Սարին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Իկարդիին ու Մարիկինյոսին

Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին և ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, հաղորդում է SportItalia-ն։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է Մաուրո Իկարդիի փոխարեն իր թիմում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին։ «Յուվենտուսը» մոտ օրերս պատրաստվում է պաշտոնական առաջարկություն անել միլանցիներին 26-ամյա արգենտինացու համար։

Մարկինյոսի տեղափոխությունն Իտալիա կարող է իրականանալ, եթե ՊՍԺ-ն կարողանա պայմանավորվել «Այաքսի» հետ հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի հարցում։

Մարկինյոսը Փարիզ էր տեղափոխվել իտալական «Ռոմայից» 2013 թվականին։ ՊՍԺ-ի կազմում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 216 հանդիպման, խփել 16 գոլ։

Մաուրո Իկարդին «Ինտերում» է 2013 թվականից։ Միլանցիների կազմում Իկարդին մասնակցել է 216 հանդիպման, խփել 124 գոլ։ Արգենտինացի հարձակվողը երկու անգամ դարձել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու, մեկ անգամ լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում