11:51  ,  18 հունիսի, 2019

Լուիս Սուարես․ Ես 32 տարեկան եմ, «Բարսելոնային» նոր հարձակվող է պետք

«Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական ակումբին կոչ է արել ձեռք բերել երիտասարդ հարձակվողների։

«Ակնհայտ է, որ «Բարսելոնան» պետք է ձեռք բերի հարձակվողի, քանի որ ես 32 տարեկան եմ, հունվարին կդառնամ 33 տարեկան, ժամանակն անցնում է։ Պետք է ձեռք բերել երիտասարդ հարձակվողների ակումբի ապագայի համար, խնդիրն ինձ հետ մրցակցելը չէ»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Սուարեսը 2014-ին է անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս