11:37  ,  18 հունիսի, 2019

«Ռեալը» 55 միլիոն եվրո է պահանջում Խամես Ռոդրիգեսի համար

Մադրիդի «Ռեալը» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերից ակնկալում է 55 միլիոն եվրո, հաղորդում է gazzetta.it-ը։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսն» ու «Նապոլին»։

Նախորդ երկու մրցաշրջանները Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ անցկացրել է Մյունխենի «Բավարիայում», սակայն գերմանական ակումբը չցանկացավ պայմանագրով նախատեսված 42 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում