10:54  +04,  18 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային առաջարկում է շաբաթական 500 հազար ֆունտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային առաջարկում է աշխատավարձի զգալի բարձրացում, որպեսզի նա չհեռանա թիմից եւ նոր պայմանագիր կնքի։

Այժմ 26-ամյա ֆուտբոլիստը ստանում է շաբաթական 290 հազար ֆունտ ստերլինգ, նոր պայմանագրով առաջարկվում է շաբաթական 500 հազար, հաղորդում է Daily Mail-ը։

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Յուվենտուսը» եւ ՊՍԺ-ն։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: