09:52  +04,  18 հունիսի, 2019

«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար ՊՍԺ-ին տալ Դեմբելեին, Ռակիտիչին եւ Ումտիտիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն, հաղորդում է Globo Esporte-ն։

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բանակցում է բրազիլացի ֆուտբոլիստի հոր հետ։ «Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար ֆրանսիական ակումբին վճարել 100 միլիոն եվրո եւ տալ Ուսման Դեմբելեին, Իվան Ռակիտիչին եւ Սամուել Ումտիտիին։ ՊՍԺ-ն պահանջում է 222 միլիոն եվրո, սակայն պատրաստ է քննարկել նաեւ այս երեք խաղացողների տրանսֆերը գործարքում ներառելու տարբերակը։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս