09:10  ,  18 հունիսի, 2019

Հրաձգություն՝ NBA-ի հաղթող «Տորոնտոյի» չեմպիոնական շքերթի ժամանակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հաղթող «Տորոնտո Ռեփթորսի» չեմպիոնական շքերթի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, հնչել է չորս կրակոց, վիրավորվել է մեկ կին։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու զինված տղամարդու։ Խուճապի մատնված հազարավոր մարդիկ, իրար հրելով, փորձել են հեռանալ դեպքի վայրից։

2,5 ժամ տեւած շքերթի ընթացքում «Տորոնտոյի» բասկետբոլիստները բաց տանիքով երկհարկանի ավտոբուսով շրջել են Տորոնտոյում։

«Տորոնտո Ռեփթորսը» պատմության մեջ առաջին անգամ է նվաճել NBA-ի չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում