23:12  ,  17 հունիսի, 2019

Մինո Ռայոլան՝ Հենրիխ Մխիթարյանի պսակադրությանը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պսակադրությանը ներկա է եղել նաեւ հայ ֆուտբոլիստի շահերը ներկայացնող, իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին տեղի ունեցած Մխիթարյանի պսակադրության արարողությունն անցկացվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյանների միաբանությունում։

30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով